Այս բաղադրատոմսով ինքներդ կարող եք պատրաստել հայտնի «Դոնաթս» փքաբլիթներ

Մենք առաջարկում ենք ավանդական բաղադրատոմս «Դոնաթների» համար:


Բաղադրիչներ`

  • Կաթ – 250 մլ
  • Հում խմորիչ – 50 գր:
  • Շաքարավազ – 3 ճաշի գդալ
  • Ցորենի ալյուր- 500 գր:
  • Աղ – 1 պտղունց
  • Վանիլային շաքարավազ – 1 ճաշի գդալ
  • Ձու – 5 հատ
  • Կարագ – 4 ճաշի գդալ
  • Սպիրտ – 2 ճաշի գդալ
  • Թանձր մուրաբա կամ ջեմ

Ինչպես թխել փքաբլիթները

1. Տաքացնել կաթը (հասցնել գոլ վիճակի), ավելացնել մանրացված խմորիչը, 1 ճաշի գդալ ալյուր եւ 1 ճաշի գդալ շաքարավազ: Լավ խառնել եւ այդ ամանը դնել շատ տաք ջրով լցված տարայի մեջ:

2. Մեկ ձու եւ 4 ձվի դեղնուցը շաքարավազով (2 ճաշի գդալ) հարել մինչև թանձր փրփուր ստանալը:

3. Մի բաժակ ալյուրը  մաղել, ավելացնել աղը եւ վանիլի շաքարը: Լցնել արդեն պղպջած թթխմորը եւ խառնել: Այնուհետեւ լցնել հարած ձվերը եւ նորից խառնել: Մնում է սպիրտը (օղին) և սառեցված կարագն ավելացնել: Այժմ խմորը խառնել լավ ձեռքերով, մինչեւ դադարի կպչել ձեռքերին:

4. Խմորի գունդը մեծ ամանի մեջ դնել եւ թողնել, որ բարձրանա, սրբիչով ծածկել, թողնել տաք տեղում: Խմորը արագ եւ լավ է բարձրանում:

5. Խմորը սեղանի վրա դրեք: Լավ հունցել և գրտնակել 0.5 սմ հաստությամբ շերտ: Կտրեք շրջանակներ եւ դրեք տախտակի վրա, թողնել 10 րոպե:

6. Լայն կաթսայի մեջ տաքացնել բուսական յուղը (կաթսայում լցված ձեթի բարձրությունը երկու մատների բարձրության պետք է լինի): Կրակը իջեցնել, մի քանի շրջանակ լցնել տաք յուղի մեջ և տապակել երկու կողմից: Ուժեղ կրակ պետք չէ անել, որքան մարմանդ լինի կրակը, այնքան ավելի լավ են թխվում: Պատրաստի բլիթները դնել թղթե անձեռոցիկների վրա, որ ավելորդ յուղը քամվի:

7. Այժմ` ըստ տրամադրության: Ով ունի խմորեղենի ներարկիչ կամ տոպրակ, կարող է փքաբլիթի մեջ ջեմ կամ մուրաբա լցնել: Այնուհետեւ ցանել շաքարի փոշի եւ ուտել:

Բարի ախորժակ

Rate article