Ունիվերսալ խմոր ցանկացած կարկանդակի համար

Այս բաղադրատոմսը պետք է լինի յուրաքանչյուր տանտիկնոջ նշումներում: Այն պարբերաբար կարող է պետք լինել և երբ ցանկանաք հաճույք պատճառել ձեր սիրելիներին: Հիանալի խմոր է, որով կարող եք կարկանդակներ պատրաստել ցանկացած լցոնով: Այս  բաղադրատոմսով  խմորը պատրաստել կարող է նույնիսկ սկսնակ խոհարարը:

Մթերքներ

  • Ալյուր – 3.5 բաժակ
  • Մածուն – 1 բաժակ
  • Մարգարին – 200 գր
  • Ձու – 1 հատ
  • Սոդա – 1 թեյի գդալ
  • Ձու` կարկանդակի վրա քսելու համար:

Ինչպես պատրաստել խմորը

Քերել մարգարինը, ավելացնել ձուն, ալյուրը: Ավելացնել սոդան մածունին եւ լավ խառնել, թողեք 5 րոպե: Այնուհետև ավելացնել մածունը ալյուրի, ձվի եւ մարգարինի խառնուրդին: Խմորը հունցել եւ թողնել սառնարանում մոտ 1 ժամ: Այնուհետեւ գրտնակեք, ծալեք երկու տակ, նորից գրտնակեք, ևս մի անգամ ծալեք և գրտնակեք այնպես, ինչպես շերտավոր խմորի ժամանակ:

Խմորը բաժանել երկու մասի, մի մասը փռել ձևամանի վրա, վրան ավելացնել լցոնը, դա կարող է լինել մսով և կարտոֆիլով, կամ ցանկացած քաղցր լցոն, ամեն ինչ կախված է ձեր ցանկությունից: Այնուհետև մնացած խմորի շերտով ծածկել կարկանդակը: Վրան ձու քսել, և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Թխել մինչև ոսկեգունելը:

Հաճույքով պատրաստեք: Բարի ախորժակ:

 

Rate article