Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված ախտանշանները որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Ստամոքսի քաղցկեղը «լռակյաց» ու դանդաղ զարգացող հիվանդույթուն է,որը հաճախ շատ դժվար է բուժվում և հանգեցնում է մահվան: Սա է պատճառը որ քաղցկեղի այս տեսակի ախտանշաններն իմանալն ու ժամանակին հիվանդությունը հայտնաբերելը շատ կարևոր է և կարող է զգալիորեն բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը:

Չնայած վերջին տասնամյակների զգալի առաջընթացին՝մասնագետները դեռ չեն ստեղծել քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց ուստի ապաքինման հավանականությունը բարձր է լինում միայն հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում,ինչը ոչ միշտ է հնարավոր:Բացի այդ,մարդիկ հաճախ անտեսում են հիվանդության ախտանշանները կամ ենթադրում են որ դրանք վկայում են որևէ այլ խնդրի մասին:Ստամոքսի քաղցկեղն առաջանում է ստամոքսում բջիջների անոմալ ու անկառավարելի աճի հետևանքով ինչը հանգեցնում է լորձաթաղանթում ու մկանային հյուսնածքներում ուռուցքների առաջացման:Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն ադենոկարցինոման է:

Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված ախտանշանների շարքին են դասվում.

  1. արտաթորանքի մեջ արյան հետքերի առկայությունը
  2. անեմիան (սակավարյունություն)
  3. հոգնածության զգացումը
  4. աղիների անկանոն աշխատանքը
  5. սրտխառնոցն ու փսխում
  6. ախորժակի կորուստը
  7. սննդի ընդունումից հետո առաջացող ծանրության զգացողությունը
  8. որովայնի հատվածի մշտական ցավը

Այս ախտանշանները նման են վիրուսի հետևանքով առաջացող ախտանշաններին ուստի շատերն անուշադրության են մատնում դրանք Սակայն հարկ է հիշել,որ քաղցկեղի դեպքում հիվանդի վիճակն աստիճանաբար ավելի է վատանում և հիվանդությունն էլ ավելի է զարգանում:Ստամոքսի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել վերամշակում անցած սննդից քաղցրավենիքից,ինչպես նաև ալկոհոլից ու ծխախոտից:Բացի այդ հարկավոր է նաև հարստացնել սննդակարգը քրքումով քանի որ դրա հիմնական ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը կարող է կանխել քաղցկեղի տարբեր տեսակների աճն ու զարգացումը:

Քրքումը նաև արգելակում է անգիոգենեզի գործընթացը,ինչի շնորհիվ կանխում է նոր արյունատար անոթների միջոցով ուռուցքի առաջացումը:Քրքումը կարելի է օգտագործել փոշու կամ հատուկ հավելումների տեսքով, սակայն այն հեշտ չի յուրացվում օրգանիզմի կողմից:Որպեսզի այն շատ ավելի լավ յուրացվի ու կլանվի,մասնագետները խորհուրդ են տալիս համատեղել քրքումը կոճապղպեղի կամ սև պղպեղի հետ:Օրինակ կարելի է օգտագործել քրքումը հետևյալ բաղադրատոմսով.

Բացադրությունը.

  1. ¼ թեյի գդալ քրքում
  2. ½ թեյի գդալ ձիթապտղի յուղ
  3. 1 պտղունց սև պղպեղ

Օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչներն ավելացնել մի բաժակ ջրին,լավ խառնել և խմել ստացված ըմպելիքները Ցանկության դեպքում այս բաղադրիչները կարելի է օգտագործել նաև որպես համեմունք աղցանների համար:Դրական արդյունքի հասնելու համար այս խառնուրդը հարկավոր է օգտագործել ամեն օր:

Rate article