Խնձորի քացախն օժտված է մի շարք բուժիչ և մաքրող հատկություններով։
Ահա դրանցից մի քանիսը։
Մաքրում
1։2 հարաբերակցությմաբ խառնած քացախն ու ջուրը իրենից ներկայացնում է հզոր մաքրող միջոց՝ խոհանոցի, լոգասենյակի, գորգերի և գրեթե բոլոր մակերեսների համար։
Մազերի խնամք
Խնձորի քացախը կարելի է օգտագործել և որպես շամպուն, և որպես կոնդիցիոներ։ pH բալանսի վրա ազդեցության շնորհիվ՝ այն ավելացնում է մազերի փայլն ու փափկությունը։
Թեփ և մազաթափություն
Խնձորի քացախը քայքայում է մազաթափության և թեփի համար պատասխանատու բակտերիաները, նաև նպաստում է մազերի համար նախատեսված յուղերի ավելի լավ ազդեցությանը։ Գլխամաշկին խնձորի քացախ քսեք և թողեք մի քանի ժամ։
Տոնիկ
Խնձորի քացախը պաշտպանում է մաշկը՝ միկրոբներից և բակտերիաներից։ Պարզապես հավասար քանակությամբ քացախ և ջուր խառնեք և օգտագործեք դա որպես մաշկի տոնիկ։Կոշտուկներ և գորտնուկներ
Ոտքերը դրեք 1։3 հարաբերակցությամբ՝ քացախի և ջրի տաք խառնուրդի մեջ և թողեք 20 րոպե։ Դա ոտքերն ավելի առողջ կդարձնի։
Կալիում
Խնձորի քացախի մեջ մեծ քանակությամբ կալիում կա․ այդ միներալն ուղղակի անհրաժեշտ է ձեզ։
Կանխարգելում է երիկամներում քարերը
Խնձորի քացախն իր բուժիչ հատկությունների շնորհիվ քայքայում է երիկամների քարերը։
Նիհարեցում
Խնձորի քացախը նվազեցնում է ախորժակը, ինչի շնորհիվ հնարավոր է լինում նիհրարել։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։