Հավկիթով դիմակ կնճիռների դեմ

Տարիքային փոփոխությունները գրեթե ոչ մի կնոջ հաճույք չեն պատճառում:Այդ փոփոխությունների արդյունքում առաջին հերթին տուժում է աչքերի շուրջ մաշկը քանի որ այն բարակ և նուրբ է:Փորձառու կոսմետոլոգներն առաջարկում են թանկարժեք միջոցները փոխարինել բնական մթերքով,որոնք միևնույն ազդեցությունն ունեն:Հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել հավկիթին,քանի որ հենց դրա շնորհիվ կարելի է նկատելիորեն թարմացնել և սպիտակեցնել աչքերի շուրջ մաշկը,վերադարձնել երիտասարդ տեսքը և ազատվել կնճիռներից

Հավկիթով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է

  1. դեղնուց 2 հատ
  2. մեղր 1թ.գ
  3. ձիթայուղ կամ ծիրանի յուղ 1թ.գ

Դիմակը պատրաստելուց առաջ ցանկալի է սառեցնել դեղնուցները:Հետո միացնել բոլոր բաղադրիչները լավ հարել Քսել աչքերի շուրջ մաշկին:Դիմակը թողնել 20-30 րոպե:Լվանալ սառը ջրով

Այս դիմակը դրական արդյունք է տալիս արդեն առաջին օգտագործումից հետո,սակայն ցանկալի էֆեկտը պահպանելու համար այն անհրաժեշտ է օգտագործել կանոնավոր կերպով

Rate article