Գլխուղեղի անոթները մաքրող լավագույն ժողովրդական միջոցների բաղադրատոմսերը

Գլխուղեղի անոթների մաքրությունը պահպանելը շատ կարևոր է քանի որ անոթների աղտոտումը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի գլխուղեղի կաթվածի և Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը բարձրացնող շատ վտանգավոր խանգարման։Նման խնդիրներից խուսափելու համար գոյություն ունեն անոթները մաքրելու բազմաթիվ մեթոդներ սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմսեր,որոնք նույնքան արդյունավետ են և օգնում են կանխել գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված նման վտանգավոր խնդիրների զարգացումը։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխուղեղի անոթները մաքրող լավագույն ժողովրդական միջոցների բաղադրատոմսերը որոնք անչափ արդյունավետ են,հասանելի ու անվնաս,քանի որ պատրաստվում են տարածված բնական բացադրիչներից։

1-ին բաղադրատոմսը. Գլխուղեղի անոթները մաքրելու ամենապարզ ու արդյունավետ միջոցը սխտորի ձիթայուղի և կիտրոնի խառնուրդն է Այն պարտաստելու համար հարկավոր է մեկ գլուխ սխտորը մաքրել և խյուս դարձնել,ավելացնել սխտորի խյուսին մի բաժակ արևածաղկի չզտված ձեթ և թողնել մեկ օր թրմվի Պատրաստ լինելուն պես խառնուրդը քամել,ավելացնել մեկ կիտրոնի հյութ և լավ խառնել։Ստացված դեղամիջոցն ընդունել օրական երեք անգամ ուտելուց առաջ մեկական թեյի գդալ։Բուժման կուրսը տևում է երեք ամիս։

2-րդ բաղադրատոմսը. Շատ արդյունավետ է նաև ճակնդեղով կվասը։Այն պատրաստելու համար հարկավոր է մեկ կիլոգրամ ճակնդեղը քերիչով մանրացնել ավելացնել երեք լիտր գոլ ջուր ու խառնել։Ստացված խառնուրդին ավելացնել նաև կես բաժակ շաքարավազ ու մի կտոր աշորայի հաց,կրկին խառնել ու թողնել երեք օր թրմվի Պատրաստի կվասը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ։Բուժման կուրսը տևում է 2-3 ամիս։Այս ընթացքում խորհուրդ չի տրվում դադարներ անել,ուստի կվասի նոր չափաբաժինը հարկավոր է պատրաստել նախքան առաջինի վերջանալը

3-րդ բաղադրատոմսը. Անոթները մաքրելու արդյունավետ միջոց է նաև արոսենու հատապտուղների թուրմը Խորհուրդ է տրվում աշնանը նախապես հավաքել և պահել կարմիր արոսենու հատապտուղների անհրաժեշտ քանակությունը որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել ամբողջ տարվա ընթացքում։Պտուղները հարկավոր է թրմել և խմել օրական մի քանի անգամ որպես թեյ Բացի այդ,շատ առողջարար է նաև վիտամին С-ով հարուստ մթերքը հատկապես կիվին ու թուրինջը ուստի դրանցից նույնպես պետք չէ հրաժարվել։

Rate article