Անբացատրելի քնկոտությունը կարող է բավական վտանգավոր ախտանշան լինել ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Գիշերը վատ քնելու դեպքում բնական է որ մարդը կարող է օրվա ընթացքում բախվել գերհոգնածության ու քնկոտության խնդրին անգամ որևէ լուրջ աշխատանք չանելու դեպքում։Նման դեպքերում հոգնածությունից ազատվելու լավագույն միջոցը որակյալ քունն ու լավ հանգիստն է լինում,մինչդեռ լինում են դեպքեր,երբ անգամ երկարատև քունը չի օգնում ազատվել հոգնածությունից ու քնկոտությունից։Ավելին՝երբեմն այս տհաճ խնդիրը կարող է անգամ զարգանալ առանց որևէ պատճառի,ինչն արդեն հուշում է առողջական խնդիրների մասին։Մասնագետները նախազգուշացնում են,որ անբացատրելի քնկոտությունը կարող է բավական վտանգավոր ախտանշան լինել,ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս խնդրի ամենաարտասովոր պատճառները որոնք ենթադրում են անհապաղ միջոցների ձեռնարկում։

Վիտամին D-ի դեֆիցիտ Վիտամին D-ն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է,որի դեֆիցիտը կարող է բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա և դառնալ օրվա ընթացքում սաստիկ հոգնածության ու անբացատրելի քնկոտության պատճառ։Օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը կարգավորելու համար հարկավոր է սննդակարգում ներառել տարբեր ձկնատեսակներ հավկիթ ու տավարի լյարդ,ինչպես նաև հնարավորինս շատ ժամանակ անցկացնել արևի ճառագայթների տակ։

Երկաթի դեֆիցիտ Օրգանիզմում երկաթի դեֆիցիտը հանգեցնում է հեմոգլոբինի մակարդակի անկման, իսկ հետազոտությունները ցույց են տվել,որ արյան մեջ այս տարրի ոչ բավարար քանակությունը կարող է հանգեցնել քնի խանգարումների։Այս գործոնը բացառելու համար կարելի է պարզապես արյան անալիզ հանձնել և ստուգել այս կարևոր տարրի պարունակությունը

Էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներ Մշտական հոգնածության ու քնկոտության պատճառ կարող է դառնալ նաև հորմոնալ դիսբալանսը ինչը չի կարելի անուշադրության մատնել։Նման դեպքերում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել ներզատաբանին բուժզննում անցնել և հանձնել անհրաժեշտ անալիզները

Շաքարային դիաբետ Առողջ մարդու օրգանիզմում արյան մեջ հայտնված գլյուկոզան վերափոխվում է էներգիայի մինչդեռ շաքարային դիաբետի դեպքում օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ «վառելիք»,ինչը կարող է դրսևորվել հոգնածության զգացմամբ ու անբնական քնկոտությամբ։Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը շաքարային դիաբետի առկայությունը հաստատելու կամ բացառելու համար։

Rate article