Ինչպես տան պայմաններում ազատվել ականջների խցանումից

Ականջները պետք է շատ զգույշ մաքրել։

Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։

Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։

Այս դեպքում դուք երկու տարբերակ ունեք՝ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի օգնությանը կամ էլ խցանումներից ինքնուրույն ազատվել։

Դրա համար գոյություն ունի հատուկ բաղադրատոմս, որը կարող եք օգտագործել ամսվա ընթացքում մի անգամից ոչ ավելի։

Բաղադրիչներ

  • ձիթապտղի յուղ
  • հանքային յուղ
  • կաթոցիչ
  • ջրածնի պերօքսիդ։

Պատրաստման եղանակը

Երկու յուղերը խառնեք տարբեր չափերով, լցրեք կաթոցիչի մեջ և յուրաքանչյոր ականջի մեջ լցրեք 3 կաթիլ։

Ականջների մեջ բամբակ դրեք, ինչը կկանխի յուղի դուրս հոսելն ականջներից։

Կոմպրեսը պետք է թողնել ամբողջ գիշեր։

Այդ ընթացքում յուղերն ամբողջությամբ կփափկեցնեն խցանումները։ Լոգանք ընդունելուց հետո հանեք բամբակը։

Բամբակը թրջեք բամբակի պերօքսիդով, զգուշորեն հեռացրեք յուղի մնացած հատվածը և հավաքված կեղտը։

Rate article