Ազատվեք պապիլոմաներից ընդամենը 1 ձվի օգնությամբ….

Չնայած այն բանին, որ պապիլոման ոչ այլ ինչ է, քան բարորակ նորագոյություն, այն ծայրահեղ բացառիկ դեպքերում կարող է չարորակ դառնալ։

Բացի դրանից, այդ խնդիրն օրգանիզմում առկա մարդկային պապիլոմա վիրուսի արդյունք է։ Եվ հաճախ պապիլոմաներից ամբողջովին կարելի է ազատվել միայն հատուկ հակավիրուսային թերապիայի միջոցով։ Ուրեմն ավելի լավ է դրանցից ազատվելու համար ժողովրդական բժշկության օգնող, այլ ոչ հիմնական միջոցներ կիրառել։

Բուժում հավի ձվով։

Հավի ձուն օգնում է ազատվել պապիլոմաներից, սակայն այն կարելի է օգտագործել միայն այն մարդկանց, ովքեր հակված չեն ալերգիկ ռեակցիաների։ Արտաքին կիրառությունը կարող է ալերգիա հարուցել անգամ այն դեպքում, երբ դուք առանց որևէ խնդրի ուտում եք այդ ձուն։ Եթե դուք կասկածներ ունեք, արմնկային շրջանի փոքր հատվածի վրա քսեք ընտրված միջոցը ու թողեք 10 րոպե։ Եթե ալերգիկ ռեակցիա չի նկատվում, կարելի է համարձակորեն օգտագործել տվյալ միջոցը

Ձվի փոշի

Այս միջոցի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի 2 ձվի կճեպ, լեյկոպլաստ ու բժշկական բամբակ։ Ջեռոցը տաքացրեք մինչև 250՞, տապակի մեջ ձվի կճեպը դրեք ջեռոցը մոտավորապես 30 րոպեով։ Ապա երբ կճեպը սառչի, լավ մանրացրեք, լցրեք ապակյա կամ պլաստիկե տարայի մեջ ու հերմետիկ փակեք։ Բամբակը մանր կտորների բաժանեք, յուրաքանչյուր պապիլոմայի վրա առատորեն ձվի կճեպի փոշի լցրեք, վրայից բամբակ դրեք ու ֆիքսեք լեյկոպլաստի միջոցով։ Այդպես պետք է թողնել՝ մնա 2-3 շաբաթ՝ 3 օրը մեկ անգամ փոխելով։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նմանատիպ գորտնուկներն անհետանում են արդեն բուժման առաջին կուրսից հետո։

Ձվի սպիտակուց

Եթե պապիլոմաները դեռ փոքր են, կարելի է փորձել նրանցից ազատվել ձվի սպիտակուցի միջոցով։ Կոտրեք ձուն, վերցրեք բամբակյա փայտիկներ, թաթախեք սպիտակուցի մեջ, ապա դրանք մանրակրկիտ քսեք պապիլոմաների վրա։ Այս պրոցեդուրան կրկնեք օրական 3-4 անգամ, ցանկության դեպքում՝ կարելի է և ավելի հաճախ։ Մոտավորապես մեկ շաբաթ անց պապիլոմաներն իրենց չափերի մեջ բավականին կփոքրանան, սակայն պրոցեդուրան պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք իսպառ չեն անհետացել։

Որպես կանոն՝ դրա համար անհրաժեշտ է լինում 3-4 շաբաթ, ընդ որում, որքան շուտ սկսեք բուժումը, այնքան արագ կանհետանան պապիլոմաները։

Rate article