Այս հզոր միջոցը անհետ վերացնում է սալիկի ցանկացած կեղտ. պարզ բաղադրատոմս՝ հրաշալի արդյունքով

Սալիկները ցանկացած կեղտից առանց առանձնակի ջանքերի մաքրելու պարզ միջոց:

Ինչպես մաքրել սալիկները
Անհրաժեշտ բաղադրիչները՝

1/2 բաժակ կերակի սոդա

1/3 բաժակ կիտրոնի հյութ

1/4 բաժակ սպիտակ քացախ

Պատրաստումը և կիրառումը՝

1. Ջրով լի տարայի մեջ լցրու սոդան և խառնիր մինչև ամբողջովին լուծվի:
2. Ավելացրու կիտրոնի հյութը, լավ խառնիր, ավելացրու քացախը: Փրփուր ստացվելուց հետո միջոցը լցրու հեղուկացիրի մեջ:
3. Միջոցը ցանիր կեղտոտ հատվածներին: Թող կես ժամ մնա, խոզանակով կամ սպունգով սրբիր:

4. Կեղտն անհետ կվերանա, սալիկը նորի տեսք կունենա:

Այս լուծույթը կարելի է օգտագործել նաև որպես ախտահանող միջոց հատակը լվալու համար:

Սալիկները լվալը հաջողության կեսն է, գլխավորը դրանք վերջում չորացնելն է:

Հիշիր՝ սալիկը լվալ սկսում են ներքևից, սրբել՝ վերևից:

Rate article