Տասնհինգ րոպե և ձեր ոտքերն ու կրունկները անթերի վիճակում կլինեն․․․

Տասնհինգ րոպե և ձեր ոտքերն ու կրունկները անթերի վիճակում կլինեն․․․

Հատկապես ձմեռվանից հետո ոտնաթաթերն ու կրունկներն ունեն խնամքի կարիք:Առաջարկում ենք անվտանգ տնային միջոցներ՝ կրունկների նուրբ մաշկի վերականգման համար:
սոդա և ծովի աղ՝ փափկեցնում ենք ոտքերի մաշկը: 5լ գոլ ջրի մեջ լուծել սոդան և աղը՝ յուրաքանչյուրից 2 ճ.գ.: Ոտքերը դնել լուծույթի մեջ և սպասել 8-10 րոպե:
օճառ և սոդա՝ մաքրում ենք ոտքերի մաշկը: 3լ ջրի մեջ լուծել սոդա և օճառի քերուկ՝ յուրաքանչյուրից 2 ճ.գ: Ոտքերը 10 րոպեով դնել հեղուկի մեջ:
սոդա և յուղեր՝ խոնավեցնում ենք մաշկը: 3-3.5 լ գոլ ջրի մեջ լուծել 2 ճ.գ սոդա: Ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ՝ նախապես լուծելով այն ձիթայուղի կամ սպիրտի մեջ: Թողնել ոտքերը վաննայի մեջ 10 րոպե:
սոդա և կաթ՝ կրունկներին հաղորդում ենք թավշություն: 1լ յուղոտ գոլ կաթի մեջ լուծել 1թ.գ. սոդա: Ոտքերը մեջը դնել և թողնել 8-10 րոպե:
սոդա և ջրածնի պերօքսիդ. բուժում է վերքերն ու ճաքերը: Գոլ ջրի մեջ սոդա և պերօքսիդ լուծել՝ յուրաքանչյուրից 2 ճ.գ.: Ոտքերը թողնելու ենք մեջը 15 րոպե:
սոդա և կավ. վերացնում ենք կոշտուկներն ու խոնավեցնում մաշկը: 2 լ ջրի մեջ լուծել 2 ճ.գ. սոդա և 4ճ.գ. սպիտակ կավ:
Ոտքերը թողնել մեջը 15 րոպե:Կրունկների ճիշտ խնամքը ոչ միայն ոտքերի գեղեցկության, այլև ձեր առողջության գրավականն է: Սոդան թույլ չի տա, որ բակտերիաներ զարգանան ոտքերի վրա, բացի այդ կարագացնի ոտքերի մաշկի վերականգնման գործ-ընթացը:

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մաս-նագետ բժիշկների։

Ապրեք առողջ, եղեք գեղեցիկ

 

Rate article