Ծխողները գիտակցաբար սպանում են իրենց օրգանիզմը, իսկ վնասի մեծ մասը հասնում է թոքերին։ Ծխի ամեն ներշնչումից հետո թոքաբշտիկները միկրոսկոպիկ այրվածքներ են ստանում, վնասվում և մահանում են։ Արդյունքում թոքերում խեժ և լորձ է հավաքվում, ինչի հետևանքով առաջանում է խեղդող հազ։
Ինչպես մաքրել թոքերը
Այս մրգի ցիտրուսային մասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք բարելավում են օրգանիզմի բջիջների ֆունկցիոնալությունը։ Բացի այդ՝ գրեյպֆրուտի պարունակությունը պայքարում է բջիջների մուտացիոն մղումների դեմ։ Այդ իսկ պատճառով ծխողների համար շատ կարևոր է այս մթերքն օգտագործել, քանի որ նրանք գտնվում են թոքերի քաղցկեղի զարգացման ամենառիսկային խմբում։
2. Սխտոր
Սխտորը հզոր զենք է, որով կարելի է պայքարել զանազան հիվանդությունների դեմ։ Այն այնքան լավ է ազդում օրգանիզմի վրա և այնքան մեծ քանակով առողջացնող հատկություններ ունի, որ պետք է անհապաղ ավելացվի Ձեր սննդակարգի մեջ։ Այն լավ է բուժման և օրգանիզմի պրոֆիլակտիկայի համար։
3. Կոճապղպեղ
Կոճապղպեղն ունի հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ, լայնացնում է անոթները, ինչպես նաև խթանում է լորձի հեռացմանը և բրոնխային ճանապարհների բացմանը։
4. Գազար
Գազարը հարուստ է A, C, E, K վիտամիններով և B վիտամինային խմբով։ A վիտամինը դրական է ազդում էպիթելային հյուսվածքների և բջիջների վրա։ Որպեսզի չեզոքացնեք նիկոտինի վատ ազդեցությունը, որը օրգանիզմից հեռացնում է վիտամինները, պետք է շատ գազար ուտեք՝ հում վիճակում։ Գազարի հյութը նույնպես շատ օգտակար է։
Եթե դուք վերջապես հավաքել եք կամքի ուժ և թողել եք ծխելը, ապա այս մթերքները շատ կարևոր են Ձեզ համար։ Դրանք շատ արագ կմաքրեն Ձեր թոքերը և կբարելավեն շնչառությունը։