Եթե, անկախ ամեն ինչից, ձեր քաշն անընդհատ տատանվում է, ամենայն հավանականությամբ, դուք քաշը գցելու սխալ ուղղության վրա եք կենտրոնացել։ Քնից առաջ ձեր սովորությունները կարող են նպաստել ձեր քաշի անցանկալի ավելացմանը։
3 սխալ քնից առաջ, որը ստիպում է ձեզ քնած ժամանակ քաշ հավաքել։
Գիշերով սնվել:
Քնի պակաս
Մեր օրերում կյանքը քաոսի նման է, այդ պատճառով մենք անընդհատ ժամանակի պակաս ենք ունենում՝ մեր ամենօրյա առաջադրանքներն ավարտելիս, այդ պատճառով մարդիկ շատ հաճախ այդ պակասը լրացնում են քնի հաշվին։ Գիտականորեն ապացուցված է, որ քնի պակասը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ։
Սուրճ քնից առաջ
Սուրճի մեջ առկա կոֆեինը խանգարում է քուն առաջացնող մոլեկուլներին, որը և նրան դարձնում է շատ լավ առավոտյան խմիչք։ Մյուս կողմից՝ գիշերով նրա օգտագործումն անքնության պատճառ կարող է դառնալ, ինչն ավելացնում է քաշը։ Ավելին՝ հետազոտողները պարզել են, որ սուրճի մեջ պարունակվող քլորոգենային թթվի օգտագործումը կապված է քաշի ավելացման հետ։