Ինչու չի կարելի հագուստը չորացնել սենյակում

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ տանը սպիտակեղեն չորացնելը վտանգավոր է։

Դա հատկապես վտանգավոր է ցածր իմունիտետ և ասթմա ունեցող անձանց համար։

Թաց հագուստի վրա հավաքվում են բորբոսասնկեր և սպորներ են արտադրում, որոնք կարող են թոքերի վարակների պատճառ դառնալ։

Քրեյգ Մասերը երեք երեխաների հայր է։ Բժիշկը նրա մոտ թոքային ասպերգիլեզ է ախտորոշել։

Այս հիվանդությունն առաջացնում են Aspergillus սնկերը։ Բժիշկը նրան նշանակել է այս դեպքերում ստանդարտ դեղամիջոցներ և արգելել տանը չորացնել լվացած սպիտակեղենը։

Խնդիրն այն է, որ սենյակի խոնավությունն ավելանում է 30 տոկոսով՝ իդեալական միջավայր ստեղծելով սպորների տարածման համար։

Մեկ անգամ սպիտակեղեն լվանալիս օգտագործվում է մոտավորապես 2 լիտր ջուր։

Սովորաբար սա առողջության համար վտանգ չի ներկայացնում, սակայն թույլ իմունիտետ և ասթմա ունեցող անձանց դեպքում խոնավության այս աստիճանը վտանգավոր է։

Այդ պատճառով գերադասելի է հագուստը չորացնել պատշգամբում։

Rate article