Շատերը իրենց օրը սկսում են 1 բաժակ ջրով ու կիտրոնահյութով, քանի որ առավոտյան, սոված ժամանակ, այդ ըմպելիքի օգտագործումը հիանալի խոնավեցնում ու մաքրում է օրգանիզմը, այն հագեցնում անհրաժեշտ վիտամիններով ու հաղորդում էներգիա:
Կիտրոնաջուրը սոված ժամանակ
1. Արագացնում է մարսողությունը
Կիտրոնն ունի մարսողությանը նպաստող լեղու արտազատումը խթանող հատկություններ:
Այդ ամենի արդյունքում սննդամթերքը մարսվում է ավելի լավ, լավ է յուրացվում է, իսկ քայքայման հետևանքով առաջացած արգասիքների թիվն ավելի քիչ է լինում: Կիտրոնաթթուն արագացնում է նաև կղանքի զանգվածի դուրսբերումը:
2. Օգնում է նիհարել
Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ պեկտինային մանրաթելեր, իսկ դա նվազեցնում է ախորժակը և նպաստում է հագեցվածության զգացողության ավելի երկար պահպանման:
3. Մաքրում է մաշկը
Կիտրոնաջուր 3 օր ընդունելուց հետո, դուք կնկատեք, որ մաշկը դարձել է ավելի փայլուն, իսկ կորյակային ցանի արտահայտվածությունը նվազել է:
Վիտամիններով ու թթվածնով հագեցած արյունը սնուցում է յուրաքանչյուր բջիջ, արդյունքում օրգանիզմը երիտասարդանում է ոչ միայն ներքուստ այլ նաև արտաքուստ:
4. Խթանում է իմուննային համակարգը
Կիտրոնաջուրը ոչ միայն վիտամին С-ի աղբյուր է, որը պատասխանատու է հիվանդություններին դիմակայելու համար, այն նաև օգնում է ավելի լավ յուրացնել սննդի մեջ առկա երկաթն ու կալցիումը:
5. Բարձրացնում է էներգետիկան
Վիտամինները, եթերայուղերն ու հանքանյութերը օրգանիզմի վրա ազդում են որպես բնական հակադեպրեսանտներ:
Բացի այդ, կիտրոնաջուրը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու նպաստում է թարմության զգացողության առաջացմանը: Այս ըմպելիքը կարող է առավատյան լիովին փոխարինել սուրճին:
6. Թարմացնում է շնչառությունը
Հայտնի է, որ մարդու թուքը կարող է ոչնչացնել բերանի խոռոչում առկա հիվանդածին մանրէները:
Կիտրոնի հյութը արագացնում է թքարտադրությունն ու օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից:
7. Կարգավորում է թթվայնությունը
Կիտրոնաթթուն օգնում է պահպանել рН բալանսը:
Օգնում է միզաթթուների դուրսբերմանը, որոնք նպաստում են անոթների տարբեր հիվանդությունների առաջացման:
8. Օգնում է ազատվել կոկորդի վարակներից
Կիտրոնի հյութը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով:
Առավոտյան, սնունդ օգտագործելուց առաջ, կիտրոնիաջրի օգտագործումը օգնում է մաքրել բերանի խոռոչն ու կոկորդը և կանխում է վարակների առաջացումը:
9. Կարգավորում է ճնշումը
Այս ըմպելիքը օժտված է ավշային հանգույցները մաքրելու ու ավիշների հոսքը բարելավելու հատկությամբ:
Կիտրոնի մեջ առկա կալիումը կարգավորում է կենսաբանական հեղուկների քանակությունը, իսկ մագնեզումը՝ նպաստում է զարկերակների թուլացմանը:Արդյունքում ստացվում է, որ կիտրոնով այս ըմպելիքը իր ազդեցությամբ նման է հիպերտոնիայի դեմ պայքարող դեղամիջոցներին:
Այն նաև նվազեցնում է երիկամներում անգիոտենիզ հորմոնի արտզատումը, որը նեղացնում է անոթներն ու բարձրացնում է ճնշումը:
10. Միզուղիները մաքրող հիանալի միջոց
Կիտրոնաջուրը գործում է որպես փափուկ միզամուղ ու փոխում է մեզի рН-ը: Անցնելով միզուղիներով, նման մեզը արդյունավետ կերպով մաքրում է քնի ժամանակ կուտակված բակտերիաներից:Սակայն անգամ նման օգտակար ըմպելիքը ունի հակացուցումներ. այն հակացուցված է շաքարային դիաբետի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, ցիտրուսներից ալերգիայի դեպքում: