5 հնարք, որոնք կօգնեն նիհարել, եթե նույնիսկ կարծում եք, թե այդքան կամքի ուժ չունեք

5 հնարք, որոնք կօգնեն նիհարել, եթե նույնիսկ կարծում եք, թե այդքան կամքի ուժ չունեք։ Փորձերը ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվությունից և ճիշտ սննդակարգից մարդը կորցնում է իր ավելորդ կիլոգրամները։Ձեզ ենք ներկայացնում 5 հնարք, որոնց միջոցով կարող եք նիհարել։

1) Օրվա ընթացքում  շատ քայլեք։

2) Շատ խնձոր օգտագործեք։ Եթե ուտելուց 15 րոպե առաջ մեկ հատ խնձոր ուտեք, օրական ընդհանուր կալորիականությունը կնվազի 150-200 կալորիայով։

3)  Փորձերը ցույց են տվել, որ մարդիկ, որոնք անանուխի, խնձորի, բանանի, թուրինջի բույրն են շնչել, ավելի քիչ են ցանկացել ուտել և համապատասխանաբար քիչ են կերել։Բացի այդ, ախորժակի վրա որոշ ծաղկային բույրեր են ազդում. լավանդան,վարդը, հասմիկը։ Համարվում է, որ դրանք ազդում են ենթագիտակցության վրա, թույլ են տալիս կառավարել ախորժակը և ուրախության ու հանգստության զգացողություն են առաջացնում։

4) Ափսեի գույնը նույնպես ազդում է ախորժակի վրա և ամենաոչախորժելին համարվում է կապույտը։ Կապույտ ափսեով մատուցված ուտելիքը այնքան էլ գրավիչ չէ և բացի այդ ազդում է ենթագիտակցության վրա և մենք քիչ ենք ուտում։ Վարդագույնը ամենաբուրավետն է համարվում, այն ընդգծում է աղանդերի նուրբ բույրը, սպիտակ ափսեները չեզոք են համարվում, իսկ նարնջագույնը և դեղինը գրգռում են ախորժակը։

5) Նիհարելու էֆեկտիվ մեթոդներից մեկն էլ չափաբաժինները փոքրացնելն է։ Աչքերին և ստամոքսին կարելի է խաբել։ Մեծ կտորները ավելի մանր կտորների բաժանեք և ավելի փոքր ափսեի մեջ տեղավորեք։ Իրականում տպավորություն է ստեղծվում, թե ուտելիքը շատ է, բայց իրականում այն քիչ է։

 

Rate article