Պարզվում է, որ սովի զգացումը նպաստում է մտավոր զարգացմանը….

Մարդկության կայացման ժամանակ հատկապես սովն է հանդիսացել զարգացման հիմնական շարժիչ ուժը։

Մեր հեռավոր նախնիները հարկադրված են եղել յուրացնել անասնապահությունը և հողագործությունը հավաքչությամբ զբաղվելու փոխարեն, որը խիստ կապված է կլիմայական պայմանների հետ։ Հնարավոր է, որ եթե մարդը մշտական քաղց չզգար, չէր հասնի զարգացման այժմյան մակարդակին։

Վերջերս ևս մեկ ապացույց ստացվեց մեր էվոլյուցիայի վրա սովի ազդեցությունը հաստատելու վերաբերյալ․պարզվում է, որ սովի զգացումը նպաստում է մտավոր զարգացմանը, ուղեղի նոր բջիջների աճի ավելացման հաշվին։

Գիտնականները հայտնաբերել են, որ գրելինը՝ պեպտիդային հորմոնը, որը սինթեզվում է ստամոքսաղիքային տրակտում, կատարում է ոչ միայն քաղցի հորմոնի դերը, որը սնունդը ընդունելուց առաջ լավացնում է մեր ախորժակը, այլև նպաստում է ուղեղի նոր բջիջների աճին։ Բացի դրանից, այդ հորմոնը ծերացումից պաշտպանում է արդեն ուղեղի գոյություն ունեցող բջիջները։

Ուղեղի վրա գրելինի դրական ազդեցությունն ապացուցելու համար գիտնականները այն ներդրել են մկների ուղեղի աճեցված բջիջների մեջ։ Հորմոնի ազդեցության արդյունքում ակտիվացել են նեյրոգենեզի համար պատասխանատու գեները՝ նոր նեյրոնների գոյացման գործընթացը և նրանց ընդգրկումը գործող ցանցի մեջ։

Կենդանի մկների վրա անցկացված մեկ այլ փորձով գրելինի ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում բարելավել է նրանց հիշողությունը և սովորելու ընդունակությունը։

Կարդա նաև՝

Կենդանակերպի 5 ամենաանկախ կանայք, ովքեր երբեք և ոչ մի դեպքում չեն ենթարկվի կողակից տղամարդուն

Rate article