Այդ կանայք, որոնցից հեռացել են տղամարդիկ, լավ գիտեն, թե դա որքան ծանր ու ցավոտ է:
Դուք անընդհատ մտածում եք այդ մարդու մասին, անցնում պահեր, հիշում արտահայտություններ, փորձում վերլուծել ամեն ինչ եւ հասկանալ, թե ինչու որոշեց հեռանալ, այնամենից հետո, որ արել է նրա համար, ինչի կարիք ուներ:
Այդ մտքերում հնարավոր է ամիսներ եւ նույնիսկ տարիներ անցկացնել, այդպիսով, ակամա վանելով այլ հնարավոր երկրպագուներին իրենցից:
Ստորև երեք հիմնական պատճառներն են, որ տղամարդը կարող է ձեզնից հիասթափվել:
Կինը չի գնահատում իր տղամարդուն
Երբ մարդը սիրահարված է, նա փորձում է հաճույք պատճառել կնոջը` նրան երջանկացնելու համար, բայց արդյունքում կնոջ կողմից բացասական գնահատական է լսում իր հասցեին: Նման վերաբերմունքից հետո մարդու մոտ անհետանում է ինչ-որ բան անելու ցանկությունը, քանի որ ոչ ոք չի գնահատում իր արարքները, ապա ինչ իմաստ ունի որևէ բան անել: Դուք պետք է երախտագիտորեն ընդունեք նրա գործողությունները, այո, անշուշտ նա կարող անել բաներ, որ դուք չեք սիրում, բայց պետք է գովեք նրան, որպեսզի հետագայում ավելի շատ բան ցանանա անել:
Կինը տղամարդու համար դառնում է նրա մայրը
Երբ դուք սկսում եք ցուցումներ տալ ձեր ամուսնուն, թե ինչ պետք է անի եւ ինչպես, այդ ժամանակից դուք ինքնաբերաբար կդառնաք նրա մայրը: Խնամք, ուշադրություն եւ հոգատարությունը շատ լավ է, իհարկե, բայց երբ չափազանց շատ է լինում, մարդը սկսում է օգտվել դրանից: Դա վտանգավոր է, քանի որ նա պարզապես դադարում է ինչ-որ բան անել եւ լուծել խնդիրներ: Արդյուքում դուք կստանձնեք պատասխանատվության բեռը եւ գուցե նույնիսկ սկսեք վճարել նրա պարտքերը: Եվ հետո, հավանաբար, նա կգտնի մեկ ուրիշին, ում հետ ինքն իրեն կզգա ոչ թե որդի, այլ հասուն տղամարդ:
Նա պարզապես ինֆանտիլ է
Շատ տղամարդիկ մտածում են միայն իրենց մասին, եւ ոչ միայն մոր սովորեցնելով: Իրենք իրենցով շատ անպատասխանատու մարդիկ են, ովքեր չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց ընտանիքի, երեխաների եւ նույնիսկ ընտանի կենդանիների համար: Նրանց պարզապես պետք է, որ իրենց սիրեն, խնամեն, եւ ամեն ինչ մատուցեն արծաթե սկուտեղի վրա, եւ եթե դա տեղի չունենա, լուռ հեռանում են: Ընդհանուր առմամբ, կարևոր դաս քաղեք: Եթե տղամարդն ամեն ինչ թողեց եւ հեռացավ, դա ձեր տղամարդը չէ: Դա է ամբողջ տրիվիալ ճշմարտությունը: