Մրցանակի արժանացած ելույթից հետո նրան հարցրեցին, թե ինչու էր կոշիկները հանել բեմում. Աղջկա պատասխանը բոլորին ցնցեց

Մենդի Հարվին 28 տարեկան է, նա սիրողական մակարդակի երգչուհի է: Իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, որքան թվաց, բայց «Ամերիկան փնտրում է տաղանդներ» շոուին նա հենց այդ կարգավիճակով է եկել:

Նա փայլուն ելույթ ունեցավ, չնայած որ համարը պարզ էր` նա երգեց իր գրած երգը հավայական կիթառի նվագակցությամբ:

Ժյուրին նրան մրցանակ տվեց, իսկ հետո հարցրեց, թե ինչու է նա հանել կոշիկները երգելուց անմիջապես առաջ: Այստեղ ուշադրություն դարձրեք, որ ժյուրիի կողքին սուրդոթարգմանիչ կա:

Հարվիի երգը կոչվում է «Try» — «Փորձիր»: Եվ առաջին հայացքից պարզ չէ, թե ինչ է հաղթահարելու աղջիկը:

Իրականում աղջիկը ելույթ է ունենում բոբիկ, որովհետև… խուլ է: Հատակի վիբրացիաները զգալով նա կարողանում է երաժշտությունը զգալ, ռիթմի մեջ ընկնել:

Զարմանալին այն է, որ փորձառու դատավորները, որոնք բազում կատարողների են տեսել ու լսել, անգամ չէին պատկերացրել, որ աղջիկը խնդիր ունի, այնքան լավ է նա հղկել իր կատարողական որակները:

Ինչ է նշանակում կորցնել լսողությունը: Դա այնքան սարսափելի չէ, որքան կորցնել տեսողությունը, կամ չկարողանալ շարժվել: Ամեն ինչին կարելի է հարմարվել և Հենդին որոշեց աշխատել այն ուղղությամբ, որ խախտի հավերժական լռությունը:

Ապշեցուցիչ է, երբ մարդը երգում է` չլսելով երաժշտությունն ու սեփական ձայնը, այս աղջկան դա հաջողվել է, ոչ հեշտությամբ իհարկե, բայց հաջողվել է: Այնպես որ, նա մրցանակի ավելի քան արժանի է:

Մենդի Հարվիի պատմությունը պետք է հիշել ամեն անգամ, երբ հուսահատվել ես, կամ անհաջողություններն իրար են հաջորդում:

Ամեն ինչ կարելի է հաղթահարել, կյանքը երբեք չի ավարտվում:

Rate article