Ինչպիսի հասակ ունեք. Պատասխանը շատ բան կպատմի ձեր մասին

Կարելի է շատ բան պատմել մարդու մասին, նայելով նրա ձեռքերին, աչքերին, շուրթերին, եղունգներին եւ նույնիսկ հասակին: Այսօր մենք ձեզ կասենք, թե բնավորության ինչպիսի հատկանիշներ են բնորոշ մարդկանց, կախված իրենց հասակից: Պետք է ասել, որ արդյունքները բավական հետաքրքիր են:

Մինչեւ 140 սմ

Դուք առատաձեռն մարդ եք եւ միշտ ձգտում եք ավելի լավ դառնալ: Դուք ունեք բարձր պահանջմունքներ եւ հավակնություններ: Շատերը կարծում են, որ դա դժվար է ձեզ հետ: Բայց, փաստորեն, ձեզ համար է դժվար հաշտվել ինքներդ ձեզ հետ: Դուք շատ ժամանակ եք նվիրում աշխատելու, որովհետև ցանկանում եք այս աշխարհն ավելի լավը դարձնել: Ձեր մեջ էգոիզմ չկա: Եթե սիրում եք, ապա ամեն ինչ անում եք անշահախնդրորեն, քանի դեռ չեք վիրավորվել ինչ-որ պատճառով: Բայց անգամ դավաճանությունից հետո, չեք դադարում սիրել: Հաճախ մարդիկ չեն կարող գնահատել այն ամենն, ինչ դուք անում եք նրանց համար:

140-150 սմ

Դուք սիրում եք երազել: Բայց սա ձեզ ձեռնտու է: Ձեր բոլոր երազանքները կատարվում են: Ձեզ դուր է գալիս միայնակ ժամանակ անցկացնել, մտորելով ձեր տեսակետների եւ պլանների մասին: Դուք ներհակ եք, չեք սիրում աղմկոտ եւ մեծ ընկերախմբեր: Դուք լավ եք զգում այն ​​մարդկանց հետ, ովքեր ձեզ նման են: Չեք սիրում մակերեսային լինել, ամեն ինչ անում եք լրջորեն ու հիմնովին: Երբեք ուրիշների կարծիքին չեք տրվիի, ամեն ինչին նայում եք բարոյականության տեսանկյունից:

150-160 սմ

Դուք այլոց նման չեք: Ձեր ինտուիցիան լավ զարգացած է, մյուսները կարծում են, որ տարօրինակ եք: Շատերը չեն հասկանում քեզ, եւ ձեզ  ցավեցնում է: Ձեզ անհրաժեշտ է անհատական ​​տարածք եւ չեք հանդուրժում, երբ խախտում են ձեր սահմանները: Դուք ստեղծագործող եք եւ միշտ ձգտում եք հղկել ձեր հմտությունները: Դուք շատ զգացմունքային մարդ եք: Դուք լավ հասկանում եք մարդկանց եւ տեսնում նրանց ուժեղ եւ թույլ կողմերը:

160-170 սմ

Դուք վստահություն եք ներշնչում, եւ մարդիկ, որոնք հիանում են ձեր մտքի ճկունությամբ, սրամտությամբ եւ ուղղամտությամբ, ձգտում են դեպի ձեզ: Դուք սիրում եք շփվել, եւ միշտ ասելիք ունեք մարդկանց համար: Դուք ձեր շուրջը զանգվածներ եք հավաքում: Միեւնույն ժամանակ դուք պատասխանատու եք, մտածում եք ուրիշների զգացմունքների մասին: Դուք ճշմարտության մարտիկ եք եւ հավատում եք, որ ազնիվ մարդիկ են ձեզ շրջապատում: Դա հեշտ է ստացվում ձեզ մոտ, քանի որ դուք առաջնորդ եք, ով պատրաստ է իր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը:

170-180 սմ

Անկախ մարդ եք, ով վստահ է եւ սիրում է իշխել: Դուք ապրում եք «Ես ինքս եմ ամեն ինչ անում» կարգախոսով: Դուք հենվում եք միայն ինքներդ ձեզ վրա: Դուք գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից, եւ ձեր բոլոր հնարավորություններն օգտագործում եք այդ ուղղությամբ: Դուք չեք վախենում դժվարություններից: Մարդկանցից ակնկալում եք անկեղծություն: Դուք չեք խուսափում լսել ճշմարտությունը եւ կարծում եք, որ դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը:

180-190 սմ

Դուք զգայուն եւ բարի մարդ եք: Դա հաճելի է մարդկանց համար: Ձեր նպատակներից մեկն այն է, որ դուք երջանկացնեք մոտիկ մարդկանց, որոնք շատ են ձեր շուրջը: Դուք ունեք պայծառ ու մաքուր աուրա: Ձեր ներկայությամբ մարդիկ հանգիստ եւ լավ են: Ամեն օր ձգտում եք ավելի լավը դառնալ: Ավելի, քան մեկ ուրիշին, ձեզ պետք է սեր եւ ջերմություն: Շատ հաճախ հակված եք անպատասխան սիրո:

190 սմ եւ ավելի   

Ձեզ կարելի է ապավինել: Գիտեք, թե ինչպես լսել առանց մեղադրելու եւ շատ ուշադիր: Դուք դուրս չեք գալիս հունից, միշտ մնում եք հանգիստ եւ շատ խաղաղ: Ձեզ հազիվ թե անհանգստացնեն մանրուքները: Նախընտրում եք խնդիրները լուծել եւ անել հնարավորը, հաղթահարել խոչընդոտները: Գիտեք, թե ինչպես աշխատել, եւ հեշտությամբ գտնել աշխատանքի եւ հանգստի միջեւ հավասարակշռություն:

Rate article