20 բացարձակ ճշմարտություն կանանց մասին

1. Եթե կինը լաց է լինում, ուրեմն նա մի բան որոշել է:

2. Դեպի կնոջ սառնարան ճանապարհը նրա սրտի միջով է:

3. Կինը ՃՈ տեսուչի նման է՝ հիմարություններ կխոսի, փողերդ կտանի, դեռ դու էլ մեղավոր կլինես:

4. Եթե աղջկան մինչև հինգ տարեկանը ներշնչել են, որ նա թագուհի է, ապա հետո նա դրանում բոլորին կհամոզի:

5. Կինը երբեք չի ծերանում, այդ տղամարդկանց տեսողությունն է վատանում:

6. Յուրաքանչյուր կին զգեստով ծածկված առեղծված է:

7. Ցանկացած կնոջ երջանկության համար պետք է երկու բան՝ ամուսին և մնացած ամեն ինչը:

8. Իսկական կինը կարող է ոչինչից երեք բան սարքել՝ սալաթ, գլխարկ, սկանդալ:

9 . Իսկական կնոջը շատ բան պետք չէ, նրան պետք է ամեն ինչ:

10. Լուրջ աղջիկները լուրջ կայքերի նման են: Բոլոր ֆունկցիաներին տիրապետելու համար պետք է գրանցվել:

11. Կանանց G կետը SHOPPING բառի վերջում է:

12. Որքան բարդ է կյանքը, այնքան բարձր են կրունկները:

13. Կինը թույլ և անպաշտպան էակ է, որից փրկում չկա:

14. Կինը չգիտի, թե ինչպես են մեխը խփում, բայց հաստատ գիտի, թե որտեղ է պետք այն:

15. Կանայք թույլ սեռ չեն, թույլ են նրանց թարթիչների շարժին չդիմացող տղամարդիկ

16. Կանայք տղամարդկանցից ավելի խելացի են, երբևէ տեսե՞լ եք, որ կինը գլուխը կորցնի տղամարդու գեղեցիկ ոտքերի պատճառով:

17. Մի՞թե կինը մեղավոր է, որ միշտ ճիշտ է:

18. Սկզբում Աստված ստեղծեց տղամարդուն, հետո որոշեց կատարելագործել ու ստեղծեց կնոջը:

19. Եթե կինը ճիշտ չէ, ապա գնա ու ներողություն խնդրիր:

20. Ամեն ինչ մարդու ձեռքերում է, իսկ մարդը՝ կնոջ:

Կիսվիր ընկերներիդ հետ այս ճշմարտություններով:

Rate article