Իրիս կոնֆետներ. Այլևս խանութում փնտրելու կարիք չի լինի

Տնային պայմաններում պատրաստված քաղցրեղեն իրիս՝ պատրաստված թթվասերով և շաքարով:

Բաղադրիչներ

1. Թթվասեր – 150 գ

2. Շաքարավազ – 200 գ

3. Վանիլին – 1 պտղունց

4. Կարագ – 40 գ

5. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Հաստ հատակով կաթսայի մեջ խառնել թթվասերը, շաքարավազը, վանիլինը, աղը, հասցնել եռման՝ անընդհատ խառնելով:

2. Ավելացնել կարագի կեսը, 10-15 րոպե եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով:

3. Հետո ավելացնել մնացած կարագը և շարունակել եփել՝ մինչև քաղցր զանգվածի գեղեցիկ գույն ստանալը:

4. Ստացված պինդ զանգվածը տաք վիճակում լցնել սիլիկոնե կաղապարների մեջ:

5. Սառեցնել կոնֆետները սենյակային ջերմաստիճանում, հետո դնել սառնարանը՝ մինչև լրիվ սառչելը:

6. Զգուշությամբ հանել կաղապարներից և մատուցել:

Rate article