Պլաստիկե շշերի գաղտնիքները. Սրանց մասին ձեզ ոչ ոք չի ասի

Մենք բոլոր պլաստիկե շշերով ջուր ենք խմում, բայց գիտենք արդյոք, թե ինչ գաղտնիքներ կան դրանք կափարիչի տակ: Իմացեք, թե ինչու չի կարելի կրկին օգտագործել այդ շշերը:

Պլաստիկե շշերը կարող են պարունակել վտանգավոր քիմիական նյութեր: Ուշադրություն դարձրեք այն հատուկ նշաններին, որ դրվում են շշի տակ: Դրանք հուշում են, թե պլաստիկի ինչ տեսակից են պատրաստվել:

Եթե շշի տակ նշված է 1 (PET կամ PETE), դա նշանակում է, որ շիշը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Թթվածնի, կամ բարձր ջերմաստիճանների ազդեցության տակ այդ պլաստիկն արտազատում է թունավոր քիմիական նյութեր, որոնք լուծվում են ջրի մեջ:

Խուսափեք այն շշերից, որոնք ունեն 3 կամ 7 (PVH, PK) նշումը, քանի որ նրանք տոքսիկ քիմիկատներ են արտազատում, որոնք ի վիճակի են լուրջ հիվանդություններ առաջացնել:

Պոլիէթիլենից (2 կամ 4) և պոլիպրոպիլենից (5 և PP) պատրաստված շշերը հարմար են բազմակի օգտագործման համար: Դրանք համեմատաբար անվտանգ են, եթե միայն նրանցում պահում եք սառը ջուր, և պարբերաբար վարակազերծում:

Օգտագործված պլաստիկե շշից ջուր խմելը գրեթե նույնն է, ինչ լիզես զուգարանակոնքը, կամ շան խաղալիքը: Բակտերիաների քանակությունը հաճախ է գերազանցում թույլատրելի նորմաները: Մենք ավելացնում ենք դրանց քանակը, երբ վերցնում ենք կեղտոտ ձեռքերով, լավ չենք ողողում, կամ դրանցում տաք ջուր ենք պահում:

Այդ շշերը պետք է պարբերաբար լվանալ տաք օճառաջրով, քացախով, կամ բերանի ողողման հակաբակտերիալ հեղուկով:

Նույնիսկ լվանալու դեպքում միշտ չէ, որ մաքրվում են կափարիչները կամ սահող գլխիկները: Դրանցում կուտակվող բակտերիաներից խուսափելու համար կարելի է օգտվել ձողիկներից:

Ինչ վերաբերում է ջրին, ապա նույնիսկ հարկ չկա հիշեցնելու, որ շատ հաճախ դուք գնում եք ծորակի ջուր, ոչ թե աղբյուրի, ինչպես նշված է լինում պիտակի վրա: Այդ տեղեկությունը շատ մանր տառերով նշվում է պիտակի վրա, բայց գրեթե ոչ ոք դա չի կարդում:

Եվս մի կարևոր բան: Հաճախ կարելի է հանդիպել տարբեր համերով ջրերի,որոնց վրա գրվում է, որ դա ձեզ կդարձնի ավելի առույգ և առողջ: Իրականում այդ ջրերի մեջ կարող է լինել նույնքան շաքար, որքան սոդայացված ըմպելիքներում:

Հիշեք, առողջությունից թանկ ոչինչ չկա:

Rate article