Մենք բոլորս էլ ունենք այնպիսի ընկերներ, որոնց հարազատի պես ենք ընդունում։Սակայն միշտ չէ ,որ մեր ընկերները մեզ հավատարիմ են մնում։ Ցանկացած պահի նրանք կարող են մեզ ցավեցնել իրենց քայլերով։ Ահա 2 պարզ խորհուրդ Օշոյից թե ինչ չպետք է պատմել ընկերներին։
Երբեք մի պատմեք Ձեր ընկերներին այն, ինչը չէիք պատմի Ձեր թշնամուն, քանի որ ով այսօր ընկեր է, վաղը հնարավոր է դառնա Ձեզ թշնամի,-խորհուրդ է տալիս Օշոն։
Բուդդան այս առիթով ասել է. Ես ընկերներ չունեմ, հետևաբար թշնամիներ էլ չունեմ։
Երբեք մի վատաբանեք Ձեր մտերիմներին նույնիսկ ամենավստահելի մարդկանց մոտ։ Այսօր ոչ ոք հուսալի չէ։ Շատ հնարավոր է որ հետո Ձեր խոսքերը Ձեր դեմ օգտագործվեն։
Օշոյի երկրորդ խորհուրդը հետևյալն է.
Երբեք Ձեր թշնամիների մասին վատը մի խոսեք, որովհետև նրանք վաղը կարող են դառնալ Ձեր ընկերները։
Ուշադիր եղեք Ձեր խոսքերում և արարքներում։ Մարդկային հարաբերությունները շատ փոփոխական են։ Կյանքն ինքնին անկանխատեսելի է. Չեք կարող ասել ով կդառնա Ձեզ ընկեր, ով թշնամի։