12 սխալ որ սպառնпւմ է լվшցքի մեքենայի шնխափան աշխատшնքին. ՄԻ ԱՐԵՔ ԱՅԴՊԵՍ

Ձեզ ենք ներկայացնում 12 կետ,որոնք պարտադիր է իմանալ լվացք անելիս։

Ձեր լվացքի մեքենան լվանալու կարիք ունի. Սա անհրաժեշտ է մեքենայի երկար աշխատանքի, լավ բույրի, բակտերիաներից ազատվելու համար։6 ամիսը մեկ միացրեք մեքենան առանց հագուստի և փոշու փոխարեն լցրեք կես լիտր քացախ։

Պետք չէ ծանրաբերնել մեքենան չափազանց շատ հագուստով. Անկախ տարողունակությանը աշխատեք շատ չծանրաբեռնել մեքենան, քանի որ այն կարող է չդիմանալ։ Բացի դրանից շատ հագուստի դեպքում լվացքը կարող է այդքան էլ արդյունավետ չլինել։

Սրբիչներ լվանալիս կոնդիցիոներ լցնելն անիմաստ է. Սրիբիչների դեպքում չի կարելի ավելացնել կոնդիցիոներ,քանի որ արդյունքում դրանք կորցնում են խոնավությունը քաշելու հատկությունը։

Սովորեք լվանալ գուլպաներն առանձին. Պարզապես գնեք հատուկ ցանց,որի մեջ
կկարողանաք մնացած հագուստից առանձին լվանալ գուլպաները։Սա ուղղակի կհեշտացնի Ձեր կյանքը։

Բարձերն ու վերմակները պետք է 2 անգամ լվանալ.
 Լվացքից հետո ևս մեկ անգամ պարզաջրեք սպիտակեղենը,որպեսզի ազատվեք բույրից և սպիտակեղենի վրա մնացած փոշու մասնիկներից,որոնցից կարող է քոր և ալերգիա առաջանալ:

Լողազգեստները ձեռքով է պետք լվանալ. Էլաստինը,որից պատրաստում են լողազգեստները, լվացքի մեքենայով լվանալիս ձգվում են։ Հետևաբար ավելի լավ է դրանք լվանալ ձեռքով:

Մոռացեք քլորի մասին. Այսօր լվացքի փոշիների շատ մեծ տեսականի կա,և դրանք պարունակում բոլոր անհրաժեշտ նյութերը լվացքի լավ արդյունքի համար։

Լվացքից առաջ պարտադիր կոճկեք կոճակներն. Լվացքի ժամանակ շատ մեծ է
հավանականությունը,որ դրանք կպոկվեն։

Բոլոր շղթաները պետք է փակ լինեն. Նախ բացված շղթան կարող է վնասել մնացած
հագուստները,ինչպես նաև շղթան կարող է փչանալ։

Շատ լվացքի փոշին ոչ մի առավելություն չի տալիս. Շատ լվացքի փոշու առկայության դեպքում այն կարող է ամբողջությամբ դուրս չգալ հագուստի վրայից և փչացնել այն։

Պետք չէ շատ ջանասիրաբար քսմսել հագուստը. Դուք ուղղակի կփչացնեք կտորը։Ծայրահեղ դեպքում ուղղակի լաքայի վրա լցրեք լաքահանիչ նյութը և անձեռոցիկով
տարածեք այն։

Մի ծուլացեք և տեսակավորեք հագուստը. Խոսքը գնում է ոչ միայն գունային տեսակավորման մասին,այլև կատոր որակի, տեսակի տեսակավորման մասին։

Այս ամենի շնորհիվ Դուք ոչ միայն կերկարացնեք լվացքի մեքենայի պիտանելիությունը,այլև կխնայեք Ձեր ժամանակն ու նյարդերը։

Rate article