Չարլի Չապլինի տասնհինգ իմաստուն գաղափարները

1. Ես և՛ չեմ հավատում ոչ մի բանի, և՛ Ոչ մի բան չեմ ժխտում: Այն, ինչը որ կարելի է երևակայել, նույնքան մոտ է ճշմարտությանը, որքան և այն, ինչը կարելի է ապացուցել մաթեմատիկորեն: 2. Ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց, սակայն ես ավելի շատ լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: 3. Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա թռչի ամպերից վեր, սովորաբար կոտ րում է նրա ոտքերը: 4. Քանի դեռ մարդիկ կմե ռնեն ազատության համար, ազատությունը չի մե ռնի: 5. Քո մ երկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մե րկ հոգին: 6. Հաջողությունը հրաշալի բան է, սակայն նրան սովորաբար ուղեկից է լարվ ածությունը: Չլինի հանկարծ ետ մնաս այդ անհավատարիմ հավերժահարսից, որ կոչվում է փառք: 7. Հանդիսատեսին դուր է գալիս հերոսների փոխարեն տառ ապել: 8. Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով: Իմացիր, որ ամենամեծ ադամանդը արևն է, իսկ այն հավասարապես լուսավորում է բոլորին: 9. Պոեզիան, ըստ էության, սիրային նամակ է` ուղղված ամբողջ աշխարհին: 10. Մարդիկ երկրի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները երերուն լարի վրա: 11. Աշխարհում գոյություն ունի մարդկանց յուրօրինակ եղբայրություն, մարդիկ, ովքեր կրքո տ ձգտում ունեն դեպի գիտելիքը: 12. Ես կարծում եմ, որ հավատը մեր բանականության շարունակությունն է ակնհայտի սահմաններից դուրս: Դա այն բանալին է, որը երևան է հանում անճանաչելին: Ժխտել հավատը նշանակում է հերքել ինքդ քեզ ու քո մեջ այն ոգին, որը առաջ է մղում քո ստեղծագործ ուժը: 13. Ես ոչինչ չեմ ուզում զո հաբերել հանուն քաղաքականության, եթե ինքս չեմ հավատում այն նպատակին, որին այն ձգտում է: 14. Երբ ես տեսնում եմ, թե մինչև ինչ աստիճան են խեղաթյուրում նույնիսկ ամենամոտ անցյալի իրադարձությունները, սկսում եմ միանգամայն կասկածամտորեն վերաբերվել պատմությանը որպես այդպիսին: Ես կասեի, որ արվեստի ստեղծագործությունները պարունակում են շատ ավելի ճշմարիտ փաստեր և մանրամասներ, քան պատմական տրակտատները: 15. Ծիծաղը մար տահրավեր է ճակատագրին. մենք ծիծաղում ենք գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ… Ծիծաղում ենք, որ չխելագարվենք:

 

Rate article