57 տարեկանում ես ազատվեցի 12 կգ ավելորդ քաշից, հոդացավերից և այտուցներից՝ այս ըմպելիքից ընդամենը մեկ բաժակ խմելով

Ճարպակալումն ու ավելորդ քաշը մեր օրերում ամենատարածված խնդիրներից են, որոնց հիմնական պատճառը նստակյաց կենսակերպն է և սխալ սնվելը։

Այսօր հրաշալի բաղադրատոմս ենք առաջարկում, որը նյութափոխանակությունն արագացնելու և ավելորդ քաշից ազատվելու համար ամենահաջողվածն է։
Բաղադրատոմսը հիմնված է լիմոնի բուժիչ հատկությունների վրա, քանի որ այն օժտված է հզոր վիտամիններով և օրգանիզմի վրա հիմնային ազդեցությամբ։

Անցնենք բաղադրատոմսին։

Բաղադրիչներ` 2 լիմոն, 5 պճեղ սխտոր, 2 սմ-ի չափով իմբիրի մի կտոր, 1 լիտր հանքային ջուր

Պատրաստման եղանակը

Լիմոնը կիսել և հյութը քամել։ Սխտորի պճեղները և կոճապղպեղը մանրացնել։

Կաթսան ջրով լցնել և մեջը գցել լիմոնի կճեպները։ Թողնել՝ եռա։

Ավելացնել կոճապղպեղն ու սխտորը, փակել կափարիչը և անջատել կրակը։ Թողնել այդպես 20 րոպե։

Սառելուց հետո ավելացնել լիմոնի հյութը և ըմպելիքը լցնել ապակե, փակվող տարայի մեջ։

Խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ 150-200 մլ, մինչև որ կհասնեք ձեր ցանկալի արդյունքին։ Ըստ ցանկության կարող եք մի քիչ մեղր և թարմ անանուխ ավելացնել։ Խմել 10-14 օրվա ընթացքում, այնուհետև 10 օր ընդմիջում անել և կարելի է կրկնել։

Եթե հիպերտոնիայի խնդիր ունեք, բաղադրատոմսից բացառեք կոճապղպեղը։ Եթե ըմպելիքը ձեզ համար շատ թթու է, ջրով բացեք։

Նաև խորհուրդ է տրվում շատ չուտել և ամեն օր առնվազն 30 րոպե քայլել։

Rate article