Սալորի և սալորաչրի օգտակար և բուժիչ հատկությունների մասին ձեզ բժիշկները չեն ասի

Սև սալորը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, ինչը նշանակում է, որ այն պետք է ներառված լինի սննդակարգում:

 

սև սալորը հարուստ է այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսիք են. կալիում կալցիում մագնիում երկաթ նատրիում ֆոսֆոր

A, B. C, PP վիտամիններ օրգանական թթուներ սննդային մանրաթելեր: Սալորը խորհուրդ է տրվում անեմիայի և ավիտամինոզի դեպքում:

Այն ամրացնում է իմունային համակարգն ու դիմադրողականությունը:Քանի որ սև սալորը մեծ քանակով կալիում է պարունակում,

օգնում է կարգավորել աղի ու ջրի մակարդակն օրգանիզմում, ինչը հատկապես կարևոր է երիկամների աշխատանքի համար:Օգտակար է հիպերտոնիայով տառապող մարդկանց, քանի որ կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը:

Սև սալորը հաճախ է խորհուրդ տրվում փորկապությամբ տառապող անձանց, քանի որ թույլ լուծողական ազդեցություն ունի:

Սև սալորը հաճախ ներառված է նաև մարդկանց սննդակարգում, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Միայն թե հարկավոր է այն սահմանափակ քանակով օգտագործել:

Բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության և նյարդային համակարգերի աշխատանքի վրա:Օգնում է լավացնել մազերի և եղունգների վիճակը:

Rate article