Ցանկացած աղջիկ ձգտում է լինել սլացիկ և ունենալ ձիգ կազմվածք: Ոմանք դրա համար գնում են մարզասրահ, ոմանք էլ փորձում են տարատեսակ դիետաներ:
Ամենագործող դիետաներից մեկը հնդկաձավարի դիետան է: Այն տևում է երկու շաբաթ, որի ընթացքում օրգանիզմն ազատվում է թունավոր նյութերից և մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից:
Հնդկաձավարը մարդու օրգանիզմի համար խիստ օգտակար սննդամթերք է։
Պարունակում է վիտամին E, A, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ, ֆոսֆոր, կալիում, յոդ, մագնիում, բոր, ցինկ, երկաթ, պղինձ, ֆոլաթթու, բջջանյութ, հեշտ յուրացվող սպիտակուցներ, որոնք անփոխարինելի ամինաթթուներ են պարունակում և այլն։
Ի տարբերություն այլ դիետաների՝ այն առողջարար է, նաև նպաստում է ցելյուլիտի վերացմանը:
Օրվա ողջ պաշարը պետք է պատրաստել նախորդ օրը, այն էլ՝ հատուկ եղանակով. 0,5 կգ հնդկաձավարին ավելացնել 1,5 լ եռացրած ջուր, ափսեն փաթաթել կտորով և թողնել մինչև առավոտ: 14 օրվա ընթացքում թույլ է տրվում օգտագործել նաև կեֆիր, սակայն պետք է բացառել ցանկացած այլ ուտելիք, հյութ և նույնիսկ համեմունք:
Դիետայի ընթացքում արգելվում է սնվել երեկոյան ժամը 6-ից հետո, ուտելուց առաջ կարելի է խմել մեկ բաժակ կեֆիր: Խորհուրդներին ճիշտ հետևելու դեպքում դիետայի ավարտին արդյունքն ակնհայտ կլինի: Դիետան կարելի է կրկնել նվազագույնը մեկ ամիս անց:
Եթե դիետայի ընթացքում թուլացել եք, և ինչ-որ «արգելված» բան կերել, ոչ մի դեպքում մի դադարեցնեք այն. շարունակեք, ասես ոչինչ չի էլ պատահել:
Եղեք առողջ և գեղեցիկ: