Ներկայացնումենք 15 մթերք, որոնք կօգնեն ամրապնդել հիշողությունը, ուղեղին կստիպեն ավելի արագ աշխատել և կվերականգնեն ոսկրահյուսվածքը։
Նաև կլավացնեն տեսողությունը
Բոլոր բաղադրամասերը բնական են ու համեղ, մի մասն էլ հաստատ կա ձեր տանը, ուստի ձգտեք դրանք շատ գործածել ձեր ամենօրյա սննդակարգում։
Ուղեղի աշխատանքն ու տեսողությունը լավացնող 15 մթերք
1․ Հազրեվարդ․ հիշողությունն ուժեղացնող և ուշադրությունը լավացնող հզոր բաղադրամասերից մեկն է։ Ապացուցված է, որ հազրեվարդի քիմիական բաղադրությունը մեծացնում է ուղեղի աշխատանքը, ընդ որում հազրեվարդի բույրը շատ հաճելի է։ Ձեր տանը թաղարով հազրեվարդ աճեցրեք, հազրեվարդի եթերայուղն ավելացրեք ճաշին կամ օգտագործեք մեսրման ժամանակ։
2. Բազուկ․ լավացնում է արյան հոսքն օրգանիզմում և ուղեղում։
3. Ձու․ սրում է հիշողությունը
4. Ձուկ․ պարունակում է Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի առողջության համար։
5. Ավոկադո․ ավելացնում է արյան հոսքն ուղեղ։
6. Հապալաս․պարունակում է հիանալի հակաօքսիդանտներ, որոնք ուղեղը պաշտպանում են ծերացումից։
7. Սոխ․լավացնում է հիշողությունը։ Հում սոխն ավելի օգտակար է։
8. Հացահատիկ․ պարունակում է Օմեգա-3, մանրաթել և բարդ ածխաջրածիներ, որոնք նպաստում են ուղեղի գործունեությանը։
9. Լոլիկ․ պարունակում է լիկոպին, որն ուղեղի բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքներից։
10. Կանաչ թեյ․ բարելավում է հիշողությունը և բարձրացնում ուղեղի ունակությունները։ Ցանկալի է, որ խմեք օրական 2-3 բաժակ կանաչ թեյ։ Դա մեծացնում է կենտրոնացումը, լավացնում կոնգնիտիվ գործառույթները։
11. Սև շոկոլադ․ հարուստ է կենտրոնացումն ու հիշողությունն ուժեղացնող հակաօքսիդանտներով, կոֆեինով։
12. Կաղին․ հիշողությունը ուժեղացնող հոյակապ դաշնակից է, քանի որ հարուստ է В12 վիտամիններով և ֆոլիաթթվով, որոնք ուղեղը պաշտպանում են վնասվածքներից։
13. Ընկույզ․ բազմապատկում է թթվածնի ներհոսքը և օժտված է բազմաթիվ սննդարար նյութերով՝ ի լրումն Օմեգա-3-ի, որոնք ամրապնդում են գլխուղեղի արյունատար անոթները։
14. Քրքում․ պարունակում է բորբոքումների դեմ պայքարող և հիշողությունն ուժեղացնող քրքումին։
15. Խնձոր․ հիանալիորեն ապահովում է լավ մարզավիճակը և հոգում ձեր առողջության մասին։
Ուղեղի, տեսողության ու ոսկրերի առողջական վիճակը լավացնելուց բացի՝ այս մթերքներն նպաստում են ամբողջ օրգանիզմի առողջացմանը։ Դրանք ներառեք ձեր ամենօրյա սննդակարգի մեջ և չեք փոշմանի։