Այս պարզ կնոնները կօգնեն ազատվել մարսողական համակարգի հետ կապված խնդիրներից:
Առավոտյան անկողնուց վեր կենալուց անմիջապես հետո խմեք մեկ բաժակ ջուր, 15 րոպե հետո խմեք մի բաժակ բուսական կամ կանաչ թեյ: Եվ 10-15 րոպե անց, լավ նախաճաշեք:
Մարսողության գործընթացը սկսվում է բերանից, և եթե մենք կուլ տանք կտորներով, առանց լավ ծամելու, ապա մարսողության հետ խնդիրներ կառաջանան, դա հատկապես վերաբերում է յուղալի և ծանր ուտեստներին: Հետևաբար, եթե դուք չունեք բավարար ժամանակ ճաշելու համար, ապա ընտրեք սննդամթերք, որը ավելի քիչ ժամանակ է պահանջում մարսելու համար (մածուն, կեֆիր, մրգեր):
Պարտադիր չէ հոգնաներ և լվացումներ անել, կարելի է պատրաստել բազուկով և գազարով, կաղամբով աղցան , համեմեք բուսայուղով, մի քանի կաթիլ կիտրոնի հյութով և անուշ արեք: Կերեք ամեն երեկո և աղիները կմաքրվեն:
Եթե աղիքը խցանված է, տոքսինները մտնում են արյան մեջ և տարածվում են ամբողջ մարմնի արյան միջոցով: Հետևաբար, ուշադիր հետևեք խմելու ռեժիմին՝ առնվազն 2 լիտր օրական:
Աղիները չեն կարող նորմալ գործել առանց օգտակար միկրոֆլորայի: Դրա բալանսը վերականգնելու համար պետք է ամեն օր կաթնամթերք օգտագործել:
Ցանկացած ինտենսիվ շարժումներ, հատկապես եթե դրանցում ներգարվվում են որովայնի և մեջքի մկանները, խթանում են մարսողական համակարգի աշխատանքը: