Ամրապնդում է իմունիտետը, կանխում է քաղցկեղը, ազատում է անքնությունից ու հանգստացնում նյարդերը. ու այս ամենն անում է հասարակ մաղադանոսը

Մաղադանոսը նեխուրազգիների ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղի ներկայացուցիչ է:

Մաղադանոսը շատ է կիրառվում խոհանոցում, սակայն ոչ բոլորը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին: Ահա դրա օգտակարությունը փաստող 6 կարևոր կետ.

1. Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը համարվում է արյունաստեղծ հիմնական տարրը:

2. Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ սելեն կոչվող միկրոտարրը, որը նպաստում է օրգանիզմից քաղցկեղածինների դուրսբերմանը:

3. Մաղադանոսը բարելավում է տղամարդկանց պոտենցիան և սեռական ցանկությունը՝ ի շնորհիվ ցինկի մեծ քանակի:

4. Մաղադանոսի կիրառումն օգնում է հանգստացնել նյարդերը և ազատում է անքնությունից՝ իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ մագնեզիումի շնորհիվ:

5. Մաղադանոսը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար, քանի որ այս համեղ մթերքը հարուստ է նաև կալցիումով ու ֆոսֆորով, որոնք ամրացնում են ոսկորները

6. Մաղադանոսը շատ օգտակար է նաև հղիների համար, քանի որ պարունակում է ֆոլաթթու, ինչը շատ կարոևր է պտղի նորմալ ձևավորման համար:

Rate article