Առանց առողջ, գեղեցիկ և հարթ մաշկի անհնար է խնամված և գեղեցիկ տեսք ունենալ: Կանայք շատ միջոցներ ու բավականին շատ ժամանակ են տրամադրում գեղեցիկ մաշկ ունենալու համար:
Սակայն, տնային պայմաններում և շատ մատչելի միջոցներով կարելի է ունենալ շատ գեղեցիկ մաշկ:
Գլիցերինով և Е վիտամինով պատրաստված դիմակը հիանալի միջոց է դեմքի խնամքի համար:
Վիտամին Е-ն համարվում է գեղեցկության ու երիտասարդության վիտամին: Նա մտնում է կոլագենի կազմության մեջ: Դրա բացակայությունը վատ է անդրադառնում մաշկի վրա:
Պատրաստման եղանակը
10 սրվակ վիտամին Е-ն լցնել 25 գ գլիցերինի շշի մեջ:
Երեկոյան քնելուց մեկ ժամ առաջ քսել նախապես մաքրված դեմքին, 40-60 րոպե հետո դեմքը մաքրել անձեռոցիկով, բայց չլվանալ:
Մեկ շաբաթ անց թավշյա, երիտասարդ մաշկը մեծ բավականություն կպատճառի և հայելու մեջ ձեր արտացոլանքը տեսնելիս չեք կարողանա զսպել ժպիտը: