Արյան մեջ միզաթթվի արտադրությունն ու հոդերում աղերի կուտակումը հուշում են երիկամների հետ կապված խնդիրների մասին: Այս դեպքում միզաթթուն բյուրեղանում է և կուտակվում հոդերում, ինչը հանգեցնում է սաստիկ հոդացավերի, ինչպես նաև այտուցների ու ուռուցքների առաջացման:
Այս խնդրի դեմ հարկավոր է հնարավորինս շուտ սկսել պայքարել, այլապես ցավն աստիճանաբար ավելի ու ավելի ուժգին կդառնա, իսկ միզաթթվի բյուրեղներից ազատվելն ավելի դժվար կլինի:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 1 հատ միջին չափի վարունգ,
- 2 ճյուղ նեխուր,
- 0,5 կիտրոն,
- 2,5 սմ երկարությամբ թարմ կոճապղպեղի արմատ:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լավ լվանալ և մաքրել, այնուհետև մանր կտրատել, մանրացնել կոտորակիչի միջոցով և ստացված զանգվածից քամել հյութը: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել մսաղաց:
Այս ըմպելիքն անհրաժեշտ է խմել օրական մեկ կամ երկու անգամ: Բուժման կուրսը հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև արդյունքն արդեն բավական նկատելի կլինի: