Գրեթե բոլոր կանայք էլ ունեն դեմքի անցանկալի մազերը. Ոմանք հաջողակ են, քանի որ միայն կզակի և շրթունքների վերին հատվածում են ունենում մազեր, այն էլ շատ թեթև, փափուկ և գրեթե անտեսանելի:
Ինչպես ազատվել բեղիկներից։
Կան շատ ապացուցված բաղադրատոմսեր դեմքի մազերը ոչնչացնելու համար, որոնք փորձարկվել են դեռևս մեր տատիկների կողմից: Այո, մի զարմացեք: Նրանց նույնպես հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է տնային պայմաններում ընդմիշտ ազատվել դեմքի անցանկալի մազերից:
Ստորև ներկայացված բաղադրատոմսերը խոստանում են դեմքի մազերի լրիվ կամ մասնակի վերացումը: Չնայած այս միջոցները փորձարկվել են մի քանի սերունդների փորձով, բայց հիշեք, որ Դուք պետք է այն օգտագործեք մեծ խնամքով:
1. Փորձեք ընկույզների այրված կեղեվների մոխիրը: Խառնել այն փոքր քանակությամբ ջրի մեջ այնպես, որ ստացվի կաշայանման զանգված և ստացված արդյունքը տարածել դեմքի մազոտ հատվածներին: 4 շաբաթվա ընթացքում դա արեք օրական երեք անգամ:
2. Հեռացրեք ընկույզի միջնապատերը, և այն լցրեք օղու մեջ և դրեք մութ տեղում մեկ ամիս, որի պատրաստումից հետո մեկ ամսվա ընթացքում ամեն օր քսեք այն անցանկալի մազերի վրա:
3. Ճզմել չհասունացած ընկույզի կանաչ կեղեվները և մաքրեք դեմքի մազոտ տարածքները այս հյութով` պարբերաբար:
4. Հիացիտի արմատները մանրացրեք բլենդերի մեջ: Ստացված հյութի վրա ավելացրեք քրքում: Քսեք անցանկալ մազերի վրա առավոտյան և երեկոյան, պահեք այն մոտ 20 րոպե: Պետք է անել 15 նմանատիպ ընթացակարգ:
Եթե չեք վախենում ցավից, ապա կարող եք մազերը հեռացնել օգնությամբ։ Եթե դեմքին մազերն են աճում դա կարող է հորմոնալ անհավասարակշռության կամ սեռական հասունության պատճառով լինել, այդ դեպքում դիմեք բժշկի։