5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը․․․

Էզոթերիկները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով հավաքել բնակարանը։

Քանի որ կուտակված անպետք իրերը հավաքում և իրենց մեջ են պահում բացասական լիցքերը։

Սակայն կան իրեր, որոնք չի կարելի դեն նետել, քանի որ նրանց հետ կարող եք «դեն նետել» նաև երջանկությունը։

Ներկայումս մարդիկ շատ հեշտ են բաժանվում իրերից՝ չմտածելով հետևանքների մասին։

Այդ իրերը իրեն մեջ են պահում մեր լիցքերը։ Եվ եթե իրերի մեծ մասը վտանգ չի պարունակում, ապա որոշ իրեր իրենց մեջ մեծ վտանգ կարող են պարունակել։

Ի՞նչ չի կարելի դեն նետել։

Հաց

Առաջ հացը ոսկու գին ուներ և մի շարք մշակույթներում այն սուրբ էր համարվում։ Համարվում է, որ հացը դեն նետելը կարող է դառնալ աղքատության և սովի պատճառ։ Սակայն ի՞նչ անել, եթե հացը հնացել է։ Տալ թրչուններին։ Այս կերպ դուք հացով կկիսվեք կարիքավորների հետ և ձեր կյանքը կլցնեք երջանկությամբ։

Սրբապատկեր և Աստվածաշունչ

Առաջ արգելվում էր դեն նետել սրբապատկերները, խաչերը, Աստվածաշունը։ Դրանք փոխանցվում էին սերնդեսերունդ։ Եթե սրբապատկերները ձեզ հարկավոր չեն, ապա այն տարեք եկեղեցի։

Հարսանեկան շոր

Եթե չեք ցանկանում բաժանվել ձեր ամունական երջանկությունից, ապա պահպանեք ձեր հարսանեկան շորը։ Այդ շորից կարելի է ազատվել միայն ապահարզանի դեպքում։ Խորհուրդ չի տրվում նաև այն ժառանգաբար փոխանցել։

Ժամացույց

Երբեք չի կարելի դեն նետել աշխատող ժամացույցը, այսպես դուք դեն եք նետում ձեր ժամանակը։ Դեն նետված ժամացույցը նաև կարող է դառնալ ընտանեկան վեճերի պատճառ։ Եթե դուք ցանկանում եք ազատվել ժամացույցից, ապա այն մանր դետալների վերածեք և դեն նետելուց առաջ ասեք․ «Շնորհակալություն լավ ծառայելու համար»։

Լուսանկարներ

Այն, որ լուսանկարների մեջ լիցքեր կան՝ գիտեն բոլորը։ Լուսանկարը դեն նետելով դուք նաև դեն եք նետում «մարդու մի հատվածը»։ Եթե լուսանկարը հայտնվի վատ մարդկանց մոտ, ապա նրանք լուսանկարի միջոցով կարող են վնասել ձեզ։ Լուսանկարները սովորաբար այրում են։ Այրելու ժամանակ ընդունված է ասել․«Ամբողջ վատը գնում է, իսկ լավը մնում է և գալիս»։

Rate article