Ինչ է պատմում ձեր լեզուն ձեր առողջության մասին

Մեր օրգանիզմը երբեմն նշաններ է ուղարկում առողջական խնդիրների մասին, որոնց մասին մենք պատկերացնում անգամ չունեինք։ Լեզուն նույնպես բացառություն չէ. դրա վիճակին նայելով կարելի է շատ բան ասել առողջական վիճակի մասին։EnterTrain-ի հետ քննարկենք, թե ինչ հիվանդությունների մասին կարող է մեզ ազդարարել լեզուն։Ճաքեր Ճաքերի կամ կնճիռների առաջացումը կարող է ծերացման հետևանք լինել։ Դրանք հիմնականում անվնաս են, բայց բերանի խոռոչի նկատմամբ վատ հիգիենայի արդյունքում վարակների ներթափանցման հավանականությունը մեծանում է։ Այս խնդրի պատճառ կարող է դառնալ նաև սխալ տեղադրված պրոթեզը։ Ճաքերը սովորաբար գտնվում են լեզվի կենտրոնում կամ հետևի մասում և կարող են նաև վկայել աղիքային խնդիրների, ալերգիայի կամ սննդային զգայունության մասին։Լորձային ծածկույթԼեզուն իր նորմալ թաղանթն ունի, սակայն խիտ, դեղին կամ սպիտակ լորձը կարող է աղիներում տոքսինների կուտակման նշան լինել։ Այս դեպքում, եթե այն կուտակվում է լեզվի կենտրոնում, սա բարակ աղիքի հետ կապված խնդրի նշան է, եթե լեզվի հետևի հատվածում է՝ հաստ աղիքի խնդիր։Շագանակագույն կամ սև փառՍա առավել հաճախ վկայում է բերանի խոռոչի վատ հիգիենայի կամ ծխախոտի, սուրճի, սև թեյի ակտիվ օգտագործման մասին։ Արդյունքում կարող է տհաճ հոտ հայտնվել բերանից և համային անոմալիաներ։ Պետք է առաջին հերթին հրաժարվել վնասակար սովորություններից և ուշադրություն դարձնել հիգիենային՝ ամեն օր մաքրել ոչ միայն ատամները, այլև լեզուն։Ատամների հետքերը լեզվի կողքերինՍա վատ մարսողության նշան է, վկայում է աղիներում խնդիրների մասին, ատամների հետքերը կարող են նաև վկայել ստամոքսաթթվի ցածր քանակության մասին։Կայուն կարմիր հետքեր Սա կարող է լեզվի քաղցկեղի վաղ նախանշան լինել, սակայն մինգամից խուճապի մի մատնվեք, վստահ եղեք, որ դա չեք շփոթում խոցային ցավի կամ կարմիր բորբոքումների հետ, որոնք մի քանի շաբաթում բուժվում են։ Անմիջապես դիմեք բժշկի և ախտորոշեք խնդրի պատճառը։Ամեն օր բացի ատամները լվանալուց, լվացեք նաև լեզուն, ինչը շատ կարևոր է ձեր առողջության համար։

Rate article