Վերջերս կանգառում մի զավեշտալի միջադեպի ականատես եղա․ Լավ, զարմանում եմ, ինչպես կարելի է այդքան․․․

Վերջերս կանգառում մի զավեշտալի միջադեպի ականատես եղա․ Լավ, զարմանում եմ, ինչպես կարելի է այդքան․․․Այսօր կնոջս տարա հիվանդանոց և միայնակ պիտի տում վերադառնայի:Մոտենում եմ կանգառին, այնտեղ 8-9 հոգի կար կանգնած, իսկ նստարանին մոտ 7 տարեկան աղջնակ է նստած արտասվում:

Դեմքից էլ երևում էր, որ երկար ժամանակ լացել է, բացի այդ ցրտից դողում էր: Կանգնած 8 հոգուց ոչ մեկը չէր մոտեցել երեխային, որ իմանա, թե ինչ է պատահել:Աղջնակին հանգստացնելն այնքան էլ բարդ չէր. ես ուղղակի հարցրեցի, թե ինչ է եղել: Աղջիկը շունչ քաշեց և ասաց, որ կորել է, սխալ տրանսպորտ է նստել:

Պարզվում է, այլ թաղամաս է հասել: Ես բնականաբար հարցրեցի, թե իրեն ուր է պետք գնալ: Խնդրեցի նաև ծնողների հեռախոսահամարը, բայց երեխան չգիտեր:Աղջկա նկարագրելուց հասկացա, թե որտեղ է ինքն ապրում: Բռնեցի ձեռքից, անցկացրեցի ճանապարհը, սպասեցինք երթուղայինին, նստեցրեցի երեխային, վճարեցի գումարը և խնդրեցի վարորդին՝ աղջկան իջեցնել ճիշտ կանգառում:

Աղջնակն ինձ շնորհակալություն հայտնեց և ուրախ բարձրացավ և նստեց: Իսկ իմ գլխում միայն 2 հարց կար:Ինչպե՞ս են ծնողները նման փոքր երեխային միայնակ թողնում, խեղճը ոչ ավել գումար ուներ, ոչ հեռախոս:Իսկ երկրորդն էլ, ինչը նույնպես սարսափելի է, ինչպե՞ս էին կանգառում կանգնած մարդիկ այդքան անտարբեր մնում, մի՞թե նրանց չէին հուզել փոքր երեխայի արցունքները…

Բոլորը զարմանում են, երբ երեխա է կորում, բայց հաճախ դա լինում է մարդկանց անտարբերության և անուշադրության պատճառ:

Կարդացեք նաև՝

https://nolaaddyawards.com/2022/01/09/%d6%85%d6%80%d5%a5%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%a3%d5%b6%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1-%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%b8%d6%82%d5%bd-%d5%ae%d5%b6/#more-392

Rate article